Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով 

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով: – Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: 

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին. 

_Տեսնո՞ւմ ես: 

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛: 

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է: 

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա: 

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք: 

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ: 

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է: 

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա: 

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան: 

_Վա՜յ, ինչ սարսափելի է: 

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին: 

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում: 

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է: 

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով: 

  1. Ինչի՞ համար էր չդանակը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը: 
  2. Ինչի՞  համար էր չկախիչը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը: 
  3. Ինչի՞  համար էր չֆոտոխցիկը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը: 
  4. Ինչի՞  համար էր չշեփորը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը: 
  5. Իսկ ինչի՞ համար կլինի չարևը, չդպրոցը, չպաղպաղակը, չծառը: 

    Չարևը նրա համար է, որ շա՜տ շոգ ամառ է չարևով ջրում էին արևը և սկսվում էր փչել հաճելի քամին։

    Չդպրոցը նրա համար է, որ երեխաները հաճույքով գնան դպրոց, որովետև այդ չդպրոցում ամբողջը խաղահրապարակ էր։

    Չպաղպաղակով անվերջ պաղպաղակ են ուտում և հիանում գեղեցիկ բնությունով։

    Չծառը երբեք չէր ծերսանում նա միշտ մնում էր նույնը և նրա վրա չեր կարող գալ գոնե մեկ ջրի կաթիլ։
  • Իսկ ի՞նչ տառով կլինեն քո ստեղծած երկրի բառերը, պատմի՛ր նրանց մասին:  


    Երկիր որտեղ բոլոր բառերը սկսվում են <<Ս>> -ով։

    Ես Սառա անունով մի աղջիկ եմ։ Ես շատ էի սիրում ճամփորդել և երկա՜ր ճամփորդում էի։ Ես գնացի-գնացի և մի մե՜ծ դատարկ տեղ տեսա։ Ես այդ մե՜ծ դատարկ տեղուկ կառուցեցի իմ աշխարհը որիր անունն էր ՍԱՇԽԱՐ։ Սաշխարում հավաքվեցին շատ մարդիկ և ծանոթացան Սաշխարի հետ։ Մի օր Մի մարդ եկավ իմ մոտ և ասաց․

    —Ես իմացել եմ, որ դուք եք ստեղծել և կառուցել այս աշխարհը։

    —Այո դու ճիշտ ես։ Այստեղ նաև բոլոր բառերը սկսվում են <<Ս>>-ով։

    —Մի քանի իրի մասին կպատմե՞ս։

    —Այո իհարկե։ Մենք ունենք սամբյուղ, որն ինչքա էլ մուրճով հարվածես նա չի կոտրվի, բայց նա սովորական պլասմասից է։ Սամակարգիչ էլ ունենք, որին նոևյնիսկ չի կարող սարգել ամեն գիտնական մարդը։ Ունենք նաև սաթոռ, որի վրա ինչքան էլ ծանր իրեր դնես նա տեղից չի ընկնի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *