Monthly Archives: May 2023

Ուրախ առվակը

Կար-չկար մի ուրախ առվակ։ Այդ առվակը ուներ շատ գեղեցիկ ձայն։ Նա ամեն օր բնության համար երգում էր, իսկ բնությունը նրան տալիս էր նոր  ու մաքուր ջուր։Մի օր էլ մի տղա առվակի մեջ գցեց կեղտոտ մեծ քար։ Իսկ հետո առվակը կեղտոտվեց ու չկարողացավ երգել։ Բայց ուրախ առվակին օգնեցին իր ընկերները։ Առվակին նոր ջուր տվեցին ու այդ տղան հասկացավ, որ չի կարելի բնությունը և առվակները կեղտոտել։

Իմ տպավորությունը ճամփորդության մասին

Մենք չորեքշաբթի օրը գնացել էինք Արզական գյուղ, Նեղուցի վանք։ Մենք կարողացանք հաղթահարել դժվար բարձունքը։ Ինձ շատ դուր եկավ Արզական գյուղը, քանի որ անտեղ օդը մաքուր էր։ Ես այնտեղ տեսա, թե ինչքան սիրուն է բնությունը։ Երբ, որ մենք մտանք երթուղի ու գալիս էինք դպրոց, ես երգեցի մի գեղեցիկ երգ։

Իմ մասին

Բարև ձեզ ես Սառան եմ,այսօր առաջին անգամ մտել եմ իմ բլոգ։ Ես շատ եմ սիրում նկարել, երգել, պարել, նաև սիրում եմ կենդանիներ։Ես պահում եմ թութակներ։Ես իմ թութակներին կերակրում եմ, խմացնում եմ, իսկ նրանք առավոտյան իմ համար երգում են, ամեն օր ծլվլում են։ Այսքանը իմ մասին, ցտեսություն։