Ուրախ առվակը

Կար-չկար մի ուրախ առվակ։ Այդ առվակը ուներ շատ գեղեցիկ ձայն։ Նա ամեն օր բնության համար երգում էր, իսկ բնությունը նրան տալիս էր նոր  ու մաքուր ջուր։Մի օր էլ մի տղա առվակի մեջ գցեց կեղտոտ մեծ քար։ Իսկ հետո առվակը կեղտոտվեց ու չկարողացավ երգել։ Բայց ուրախ առվակին օգնեցին իր ընկերները։ Առվակին նոր ջուր տվեցին ու այդ տղան հասկացավ, որ չի կարելի բնությունը և առվակները կեղտոտել։

1 thought on “Ուրախ առվակը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *