Չհաչացող շունը (հեքիաթ)

  • Ինչի՞ մասին էր:
    • Հեքիաթը հաչել չիմացող շան մասին էր։

  • Ովքե՞ր էին հերոսները:
    • Հաչել չիմացող շունը, աքաղաղը, աղվեսը, կկուն, որսորդը, կովը, գյուղացին, հաչացող շունը
  • Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրո՛ւ, նկարիր (Paint ծրագրով) :

  • Բլոգում մուտքագրի՛ր ամենահետաքրքիր մտքերը:
    • Շունը նորից փորձեց աքաղաղի նման ծուղրուղու կանչել, բայց նորից ոչինչ չստացվեց: Ունա սկսեց օր-օրի թաքուն վարժվել, երբեմն գնում էր անտառ, որտեղ ոչ ոք չէր խանգարում ևկարող էր ուզածի չափ ծուղրուղու կանչել։
    • Այս շունը հաչել չգիտեր, դրա փոխարեն շատ ընդունակ էր լեզուներ սովորելու հարցում։
    • Այդպես էլ պատահեց, որ հաչել չկարողացող շունը վերջապես իր համար գտավ զբաղմունք, վզակապ և ոսկորներով լի կերաման՝ ողջ կյանքի համար։

  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից կամ պատմությունից:

Ես սովորեցի, որ ամեն մեկը պետք է իր տեղը գտնի այս կյանքում և իր գործով զբաղվի։

  • Գիրքը կամ պատմությունը քեզ դո՞ւր եկավ, ի՞նչը կփոխեիր, կավելացնեիր:

Հեքիաթը ինձ շատ դուր եկավ։ Քանի որ երեք ավարտ ունի, ես ընտրում եմ երրորդ ավարտը, որտեղ շնիկը հանդիպում է մեկ այլ շան ու նրանից սովորում է հաչել։

  • Ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը կամ պատմություընը, որ քո ընկերիները ցանկանան այն կարդալ:

Ես կներայացնեմ, որ հեքիաթը նաև շատ ծիծաղելի դրվագներ ունի։ Օրինակ ՝ թե ինչպես է շունը փորձում աքաղաղի պես ծուղ-րու-ղո՜ւ կանչել կամ կկվի նման կու-կու ասել, նաև ինչպես է կովը սովորեցնում շանը իր նման «Մո՜ւ-ո՜ւ, մո՜ւ-ո՜ւ, մո՜ւ-ո՜ւ …» բառաչել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *